Բելառուսը պատասխան սահմանափակումներ է ընդունել ԱՄՆ-ի դեմ
03 Հունիս 2021
588
Բելառուսի ԱԳՆ-ն Վաշինգտոնին տեղեկացրել է ամերիկյան պատժամիջոցների դեմ պատասխան միջոցներ սահմանելու մասին:
«Որպես ինքնիշխան երկիր՝ մենք չենք կարող անուշադրության մատնել տվյալ ոչ բարեկամական արարքը: Այդ պատճառով այսօր ԱԳՆ է հրավիրվել ԱՄՆ հարցերով ժամանակավոր հավատարմատարը, որին հայտնել են պատասխան միջոցների մասին»,- ասվում է Բելառուսի ԱԳՆ կայքում հրապարակված հաղորդագրության մեջ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:
Նշվում է, որ Մինսկը որպես պատասխան միջոց կրճատել է ԱՄՆ դիվանագիտական առաքելության անձնակազմը: Բացի այդ, սահմանափակվում է ամերիկացի մասնագետների աշխատանքը և հետ է կանչվում Բելառուսում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աշխատանքի մասին որոշումը:
Հիշեցնենք, որ մայիսի 29-ին ԱՄՆ-ն հայտարարել էր օդային հաղորդակցության մասին Բելառուսի հետ միջկառավարական համաձայնագրի գործողությունների դադարեցման մասին, ինչպես նաև այսօր ավելի վաղ հայտարարել է 9 բելառուսական կազմակերպության դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Աշխարհ