Հայաստանը բախվում է իր անվտանգությանն սպառնացող լուրջ մարտահրավերների, այսօր Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստին հայտարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մեր տարածաշրջանը ներքաշվեց լարվածության նոր փուլի մեջ, որը, ցավոք, հանգեցրեց մարդկային հերթական կորուստների։ Դրա պատասխանատվությունը կրում է Ադրբեջանը, որի ռազմական սադրանքներն ուղղված են մեր երկրի տարածքային ամբողջականության խախտմանը և 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններով ձեռք բերված պայմանավորվածությունների վիժեցմանը», – մասնավորապես ասել է Հայաստանի կառավարության ղեկավարը։
Այսօրվա նիստին մասնակցում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը և ԵԱՏՄ անդամ երկրների կառավարությունների ղեկավարները` Ռուսաստանի կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը, Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանի վարչապետ Ասկար Մամինը, Ղրղըզստանի վարչապետ Ալիկբեկ Ժապարովը։
Երեկ կայացել է կառավարությունների ղեկավարները նեղ կազմով հանդիպումը, քննարկվել են առևտրի պայմանների պարզեցման և տնտեսական այլ հարցեր:
Մանրամասները՝ քիչ անց