Սալիվանը Մակրոնի խորհրդականի հետ հանդիպմանը քննարկել է ՆԱՏՕ-ին, ՌԴ-ին, Չինաստանին և Իրանին առնչվող հարցեր
09:57
04 Հունիս 2021
833
04 Հունիս 2021
833
ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեք Սալլիվանը Վաշինգտոնում հանդիպել է Ֆրանսիայի նախագահի խորհրդական Էմանուել Բոննի հետ և քննարկել ՆԱՏՕ-ի, Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի վերաբերյալ օրակարգային հարցեր:
«Քննարկվել է ՆԱՏՕ-ի ամրապնդմանն ու արդիականացմանը վերաբերող խնդիրներ, ինչպես նաև՝ ահաբեկչության և կիբերհանցագործությունների ոլորտում նկատելի ակտիվության հարցը»,- հայտնել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Էմիլի Հորնը , տեղեկացնում է Hayatsk.info-ն:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Աշխարհ