Ֆրանսիայի դեսպանը ցավակցություն հայտնեց լրագրողների մահվան կապակցությամբ
15:44
04 Հունիս 2021
948
04 Հունիս 2021
948
Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Զաքարի Գրոսը ցավակցություն է հայտնել Կալբաջարում ականի պայթյունի արդյունքում լրատվամիջոցների ներկայացուցիչներ Սիրաջ Աբիշովի և Մահարրամ Իբրահիմովի մահվան կապակցությամբ:
Hayatsk.info-ն հայտնում է, որ դեսպանը այս մասին գրել է Twitter-ի իր հաշվում:
«Ես շատ տխուր եմ լսել, որ Սիրաջ Աբիշովը և Մահարրամ Իբրահիմովը մահացել են Կալբաջարում ականի պայթյունից: Ցավակցում եմ նրանց ընտանիքներին»:
Նշենք, որ այսօր Քելբաջարում իրենց ծառայողական պարտքը կատարելիս ականի վրա պայթել են Ադրբեջանի պետական հեռուստաընկերության (AzTV) օպերատոր Սիրաջ Աբըշովը և AZERTAC-ի թղթակից Մահերրամ Իբրահիմովը:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Ադրբեջան
Ֆրանսիա