ԱՄՆ-ը կորոնավիրուսի դեմ 25 միլիոն չափաբաժին պատվաստանյութ կնվիրաբերի
04 Հունիս 2021
709
Ջո Բայդենի վարչակազմը հայտարարել է, որ կորոնավիրուսի դեմ 25 միլիոն չափաբաժին պատվաստանյութ կնվիրաբերի, որի մեծ մասը կտրամադրվի Առողջապահության համաշխարհային կազմակերպության COVAX նախաձեռնությանը:
Սպիտակ տունը հաղորդել է է, որ շուրջ 19 միլիոն չափաբաժին պատվաստանյութ կտրամադրի COVAX-ին: Մոտ 6 միլիոն չափաբաժին ուղիղ կառաքվի դրա կարիքն ունեցող երկրներ, այդ թվում՝ Մեքսիկա, Կանադա եւ Հարավային Կորեա, ինչպես նաեւ ՄԱԿ-ի առաջատար աշխատակիցների համար , տեղեկացնում է Hayatsk.info-ն:
«Մենք կիսում ենք այս չափաբաժինները ոչ թե ծառայություններ ստանալու կամ զիջումների հասնելու համար: Մենք կիսում ենք այս պատվաստանյութերը, որպեսզի կյանքեր փրկենք եւ աշխարհը տանենք դեպի համավարակի դադարեցման՝ մեր օրինակի եւ մեր արժեքների միջոցով»,- ասել է Բայդենը:
Նշվում է, որ ԱՄՆ-ը մինչեւ հունիսի վերջն «առնվազն» 20 միլիոն չափաբաժին պատվաստանյութ կտրամադրի:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Աշխարհ