14:30 ԱՄՆ-ն Չինաստանում հարգում է միայն իր ապակառուցողական օրակարգն իրականացնողներին. Զախարովա

ԱՄՆ-ն Չինաստանում հարգում է միայն իր ապակառուցողական օրակարգն իրականացնողներին. Զախարովա

14:30  
04 Հունիս 2021   
792

ԱՄՆ-ն Չինաստանում հարգում է միայն իր ապակառուցողական օրակարգն իրականացնողներին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հունիսի 4-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է EADaily լրատվականը:

Իր թելեգրամյան ալիքում նա մեկնաբանություն է գրել Պետդեպարտամենտի կողմից 1989 թվականին Պեկինի Տիանանմեն հրապարակում տեղի ունեցած ողբերգական դեպքերի տարելիցի կապակցությամբ հաղորդագրություն տարածելու վերաբերյալ: ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները հարգում է նրանց, ովքեր Չինաստանում շարունակում են պայքարել մարդու իրավունքների համար:

«Քիչ են նրանք, ում Պետդեպարտամենտը հարգում է Չինաստանում. ո՛չ ամերիկյան շուկա գնացող դեղագործական ապրանքներ արտադրողներին, ո՛չ նրանց, ովքեր Սիլիկոնյան հովտի համար Չինաստանի գործարաններում միկրոսխեմաներ, հեռախոսներ և համակարգիչներ են հավաքում, ո՛չ զրոյից ստեղծված Չինաստանի տիեզերական արդյունաբերության ներկայացուցիչներին, ո՛չ էլ նրանց, ովքեր կոշիկ են տրամադրում և հագցնում հայտնի ամերիկացի և համաշխարհային դիզայներներին: Պետդեպարտամենտը չի հարգում աշխատանքը: Միայն նրանց, ովքեր իրականացնում են իրենց ապակառուցողական օրակարգը»,-գրել է Զախարովան:

Hayatsk.info

Հեշթեգներ:
Զախարովա  

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button