15:14 Բլինկենը Ռուսաստանին կոչ է արել դադարեցնել կիբերհարձակումները

Բլինկենը Ռուսաստանին կոչ է արել դադարեցնել կիբերհարձակումները

15:14  
04 Հունիս 2021   
632

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը CNN-ի իսպանական ծառայությանը տված հարցազրույցում ասել է, որ Ռուսաստանը պարտավոր է դադարեցնել կիբերհարձակումները, որոնք, ըստ Վաշինգտոնի, իրականացվում են ՌԴ-ից:

Զրույցի տեքստը տեղադրվել է Պետդեպարտամենտի կայքում:

«Կարծում եմ, որ ցանկացած երկրի պարտականությունն է ամեն ինչ անել՝ գտնելու խմբավորումները և նրանց պատասխանատվության ենթարկելու համար, այդ թվում` Colonial Pipeline-ի վրա կիբերհարձակման դեպքում: Այս հարձակման համար պատասխանատու խումբը և դրա ղեկավարները գտնվել են և գտնվում են Ռուսաստանում: Այնպես որ, կարծում եմ, որ Ռուսաստանի պատասխանատվությունն է՝ ապահովել, որ դա չշարունակվի»,- ասել է Բլինկենը:

Նրա խոսքերով՝ ԱՄՆ իշխանությունները և ամերիկյան մասնավոր հատվածը պետք է ուժեղացնեն իրենց պաշտպանությունը կիբերհարձակումներից: Բլինկենը նշել է, որ պետք է նաև, որ աշխարհի երկրները պարտավորություններ ստանձնեն և հետո կատարեն այդ պարտավորությունները, որպեսզի ոչ ոք չթաքցնի հանցավոր նախաձեռնությունները, որոնք մասնակցում են այդ հարձակումներին, այլ ընդհակառակը՝ գտնեն, կանգնեցնեն և պատասխանատվության ենթարկեն:

Hayatsk.info

Հեշթեգներ:
Բլինկեն  

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button