15:38 Ալյասկան COVID-19-ի դեմ անվճար պատվաստանյութեր է առաջարկում բոլոր ցանկացողներին

Ալյասկան COVID-19-ի դեմ անվճար պատվաստանյութեր է առաջարկում բոլոր ցանկացողներին

15:38  
04 Հունիս 2021   
844

Ալյասկան COVID-19-ի դեմ ձրի պատվաստանյութեր է առաջարկում բոլոր ցանկացողներին՝ այդ կերպ փորձելով խթանել տուրիզմը, որը տուժել է կորոնավիրուսային սահմանափակումների պատճառով:

Պաշտոնական անձինք հույս ունեն, որ COVID-19-ի պատվաստանյութի տեսքով լրացուցիչ խթանը կգայթակղի այցելուներին։ Հունիսի 1-ից 12 եւ ավելի տարեկան ցանկացած մարդ աշխարհի ցանկացած կետից կարող է պատվաստվել Ալյասկայում։ Պատվաստումները հասանելի են նահանգի խոշոր օդանավակայաններից յուրաքանչյուրում, ասել է նահանգապետ Մայք Դանլիվին։

Ալյասկայի զբոսաշրջության արդյունաբերության ասոցիացիան տեղեկացնում է, որ 2019թ. Ալյասկայի ավելի քան 52 000 բնակիչների՝ յուրաքանչյուր տասներորդի, եկամուտը կախված էր տուրիզմից։ Այդ նույն թվականին հանգստացողները նահանգում ծախսել են մոտ 2,2 մլրդ դոլար։

«Միտքն այն է, որ եթե կան ավելորդ պատվաստանյութեր, ինչո՞ւ չօգտագործել դրանք։ Եվ այսպես, մենք զբոսաշրջիկներին ասում ենք… եթե գաք Ալյասկա, ձրի կպատվաստվեք, եթե ցանկանաք»,- նշել է Դանլիվին։

Hayatsk.info

Հեշթեգներ:
Ալյասկա  

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button