Բայդենը հունվարից մինչ այսօր «15» ամիս է հաշվել
16:43
03 Հունիս 2021
655
03 Հունիս 2021
655
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը կորոնավիրուսային վարակի դեպքերի թվի նվազման մասին խոսելիս լեզվի սայթաքում է թույլ տվել` ասելով, որ «հունվարից սկսած 15 ամսվա ընթացքում» օրվա կտրվածքով վարակման դեպքերի միջին թիվը նվազել է, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։
«Հունվարի 20-ից, այսինքն՝ շուրջ 15 ամիս, օրական վարակակիրների միջին թիվը 184 հազարից իջել է 19 հազարի», – ասել է Բայդենը:
Սպիտակ տունը սակայն, ելույթի տեքստում փակագծերում գրել է «5»։
«ՌԻԱ Նովոստի»-ին նշել է, որ սա ԱՄՆ-ի նախագահի կողմից առաջին լեզվական վրիպումը չէ։ Նախկինում Ջո Բայդենը շփոթել է էսկալացիան և պատվաստումը, ինչպես նաև սխալ արտասանել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի անունը։
Hayatsk.info
Հեշթեգներ:
Բայդեն