Շրի Լանկայի ափերի մոտ այրվող նավը խորտակվել է` առաջացնելով բնապահպանական աղետ
03 Հունիս 2021
509
Շրի Լանկայի ափերի մոտ այրվող նավը, որը բեռնված է քիմիական նյութերով, ջրասույզ է եղել և բնապահպանական աղետ առաջացրել Հնդկական օվկիանոսում:
Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հաղորդել է BBC News-ը:
«X-Press Pearl» նավը, որը գրանցված է Սինգապուրում, մինչև մարելն այրվում էր գրեթե երկու շաբաթ: Վառելանյութի բաքերից հարյուրավոր տոննաներով նավթ է արտահոսել ծով՝ վնաս հասցնելով ծովի բուսական և կենդանական աշխարհին: Ձկնորսության նախարարությունը հայտարարել է, որ արտակարգ միջոցներ են ձեռնարկվել Նեգոմբո ծովալճակի և մերձակա շրջանների պաշտպանության համար:
Ձկնորսությունը դադարեցվել է Պանադուրայից մինչև Նեգոմբո: Վերջին օրերին Շրի Լանկայի եւ Հնդկաստանի ռազմածովային ուժերն աշխատել են միասին՝ փորձելով մարել հրդեհը և թույլ չտալ, որպեսզի նավը կործանվի և ջրասույզ լինի, բայց սաստիկ քամին խանգարում էր Կոլոմբո նավահանգստի մերձակայքում իրականացվող գործողությանը:
Շրի Լանկայի իշխանությունները կարծում են, որ հրդեհն առաջացել է ազոտաթթվի արտահոսի պատճառով, որի մասին անձնակազմն իմացել է մայիսի 11-ից: Նավը տեղափոխում էր 25 տոննա բարձր կոռոզիական թթու, որը կարող է օգտագործվել պարարտանյութերի և պայթուցիկ նյութերի արտադրության մեջ: Շրջակա միջավայրի պաշտպան դոկտոր Աջանթա Պերերան BBC News-ին հայտնել է, որ խորտակումը «վատագույն բնապահպանական սցենարն է»:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Շրի-Լանկա