17:34 Աշխարհում ավելի քան 2 միլիարդ պատվաստում են կատարել կորոնավիրուսի դեմ

Loading...

Աշխարհում ավելի քան 2 միլիարդ պատվաստում են կատարել կորոնավիրուսի դեմ

17:34  
03 Հունիս 2021   
513

Աշխարհում կորոնավիրուսի դեմ կատարված պատվաստումների թիվը գերազանցել Է 2 միլիարդը:

Դրանց կեսից ավելին բաժին Է ընկել երեք երկրների՝ Չինաստանին, ԱՄՆ-ին եւ Հնդկաստանին, վկայում են ՏԱՍՍ-ի հաշվարկները իշխանությունների պաշտոնական հայտարարությունների եւ զանգվածային լրատվամիջոցների վիճակագրության հիման վրա:

Այս պահին աշխարհում կատարվել Է 2, 002 միլիարդ պատվաստում կորոնավիրուսի դեմ, դրանցից ավելի քան 700 միլիոնը բաժին Է ընկնում Չինաստանին, ավելի քան 220 միլիոնը՝ Հնդկաստանին: ԱՄՆ-ում ներարկված դեղաչափերի թիվը մոտեցել Է 300 միլիոնին: Ինչպես նախօրյակին հայտնել Է երկրի նախագահ Ջո Բայդենը, պատվաստանյութի առաջին դեղաչափն ընդունել Է չափահաս ամերիկացիների 63 տոկոսը: Ռուսաստանում, ինչպես հունիսի 2-ին հայտնել Է առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն, առաջին սրսկումն արել Է ավելի քան 18 միլիոն բնակիչ: Առողջապահության նախարարության տեղեկատվությամբ՝ քովիդի դեմ զանգվածային պատվաստման պլանը կատարված Է ավելի քան 25 տոկոսով:

Լրիվ պատվաստած բնակիչների հաշվով աշխարհում առաջատարներն են այնպիսի երկրներ, ինչպիսիք են Սեյշելյան Կղզիները (այնտեղ լրիվ պատվաստվել Է քաղաքացիների ավելի քան 62 տոկոսը) եւ Իսրայելը (60 տոկոս): Որոշել, թե Երկիր մոլորակի վրա որքան մարդ Է անցել պատվաստման լրիվ բուժընթացը, հնարավոր չԷ, քանի որ երկրների մեծ մասը հայտնում Է սոսկ արտադրված եւ հավաստագրված դեղաչափերի քանակը: Ընդամենն աշխարհում քաղաքացիական շրջանառության մեջ Է գտնվում կորոնավիրուսի դեմ տասից ավելի պատվաստանյութ, այդ թում ռուսական «Սպուտնիկ V»-ն, «Էպիվակկորոնան» եւ «Կովիակը», ԱՄՆ-ի Pfizer կոնցեռնի եւ դրա գերմանական գործընկեր BioNTech-ի, բրիտանա-շվեդական AstraZeneca ընկերության եւ Օքսֆորդի համալսարանի, Չինաստանի Sinovac եւ Sinopharm ընկերությունների պատրաստուկները, հնդական Covaxin-ը, ինչպես նաեւ ամերիկյան Moderna եւ Johnson & Johnson մշակողների պատրաստուկները:

Hayatsk.info

Հեշթեգներ:
Աշխարհ  

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button