20:26 Պեսկովը վստահ է՝ ՌԴ-ն և Վիետնամը շփումներ կհաստատեն Վիետնամում Sputnik V-ի արտադրության հարցով

Պեսկովը վստահ է՝ ՌԴ-ն և Վիետնամը շփումներ կհաստատեն Վիետնամում Sputnik V-ի արտադրության հարցով

20:26  
03 Հունիս 2021   
747

Ռուսաստանը և Վիետնամը շփումներ կունենան Վիետնամում կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի արտադրության հարցով:

ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Նրա խոսքերով՝ Ուղիղ ներդրումների ռուսական հիմնադրամը «հետաքրքրված է այն երկրների հետ շփումներով», որոնք ցանկություն կհայտնեն իրենց մոտ արտադրել կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութ:

«Վստահ եմ, որ շփումներ են հաստատվում նաև վիետնամական կողմի հետ այն հարցի շուրջ, որպեսզի քննարկվի արտադրության մեկնարկի հեռանկարը»,- ասել է Պեսկովը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ըստ Կրեմլի ներկայացուցչի՝ ուրբաթ օրը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին կզեկուցեն այն երկրների մասին, որտեղ արդեն մեկնարկում է ռուսական պատվաստանյութերի արտադրությունը:

Hayatsk.info

Հեշթեգներ:
Աշխարհ  
 

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button