21:26 Amazon-ը սատարում է ԱՄՆ-ում մարիխուանայի օրինականացման մասին օրենքին

Loading...

Amazon-ը սատարում է ԱՄՆ-ում մարիխուանայի օրինականացման մասին օրենքին

21:26  
03 Հունիս 2021   
871

Amazon-ը սատարում է այն օրենքին, որը կօրինականացնի մարիխուանան ԱՄՆ-ում եւ կվերացնի զինակոչիկների` թմրանյութերի թեստավորում անցնելու պահանջը:

ԱՄՆ-ի ավելի ու ավելի շատ նահանգներ են օրինականացնում այդ թմրանյութը, չնայած դաշնային մակարդակով այն դեռեւս արգելված է: «Հուսով ենք, որ այլ գործատուներ էլ կմիանան մեզ, եւ որ քաղաքական գործիչները արագ կընդունեն այս օրենքը»,- իր բլոգում գրառում է կատարել Amazon-ի գլոբալ գործողությունների ղեկավար Դեյվ Քլարկը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Նախկինում, ինչպես շատ գործատուներ, մենք մարդկանց Amazon-ում աշխատանքից հեռացնում էինք, եթե նրանց մոտ մարիխուանայի օգտագործման արդյունքը դրական էր»,- հավելել է նա: «Բայց հաշվի առնելով օրենքների էվոլյուցիան երկրի տարբեր նահանգներում, մենք այլեւս մարիխուանան չենք ներառի թմրանյութերի թեստավորման մեր ծրագրերում»:

Hayatsk.info

Հեշթեգներ:
Աշխարհ  
 

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button