21:42 Գիտնականները բացահայտել են Խաղաղ օվկիանոսում առաջացած «մահվան գոտիների» հետ կապված առեղծվածը

Loading...

Գիտնականները բացահայտել են Խաղաղ օվկիանոսում առաջացած «մահվան գոտիների» հետ կապված առեղծվածը

21:42  
03 Հունիս 2021   
720

Կալիֆորնիայի համալսարանի գիտնականներն ուսումնասիրության են ենթարկել Բերինգի ծովի հատակին 1,2 մլն տարվա ընթացքում կուտակված նստվածքը և բացահայտել կապը կլիմայի տաքացման և Խաղաղ օվկիանոսի հյուսիսային հատվածում թթվածնի մակարդակի նվազմամբ պայմանավորված «մահվան գոտիների» առաջացման միջև:

Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ ներկայացնելով Science Advances գիտական ամսագրում հրապարակված հետազոտության արդյունքները, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Մեզ համար կարևոր էր հասկանալ, թե որքանով է կլիմայի փոփոխությունն ազդում անթթվածին «մեռյալ գոտիների» ձևավորման վրա, որոնք կործանում են էկոհամակարգը և ոչնչացնում են սննդի աղբյուրները ծովում բնակվող արարածների համար»,- նշել է աշխատության համահեղինակ Կարլ Քնուդսոնը:

Նշվում է, որ հետազոտողների խումբը վկայություն է գտել «մեռյալ գոտիների» ձևավորման վերաբերյալ ծովի հատակից վերցված նստվածքների շերտերի ուսումնասիրման շնորհիվ:

Hayatsk.info

Հեշթեգներ:
Աշխարհ  
 

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button