Խաղաղ օվկիանոսում 4.7 բալ ուժգնությամբ երկրաշարժը տեղի է ունեցել
21:51
03 Հունիս 2021
708
03 Հունիս 2021
708
Կամչատկայի ափերի մոտ 4.7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը:
Ցնցումը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 16.30-ին: Դրա էպիկենտրոնը գտնվել է Խաղաղ օվկիանոսում՝ Պետրոպավլովսկ-Կամչատսկիից 138 կիլոմետր հեռավորության վրա՝ 31 կիլոմետր խորության վրա, հետեւում է երկրաֆիզիկական ծառայության կայքում տեղադրված հաղորդագրություններից, տեղեկացնում է Hayatsk.info-ն:
Արտակարգ իրավիճակների նախարարության տարածաշրջանային վարչությունից հայտնել են, որ Կամչատկայի երկրամասի բնակիչները երկրաշարժը չեն զգացել եւ չեն դիմել փրկարար ծառայությունների:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Աշխարհ