NASA-ն հայտարարել է Վեներայի վրա երկու նոր առաքելությունների մասին

NASA-ն հայտարարել է Վեներայի վրա երկու նոր առաքելությունների մասին

18:48  
03 Հունիս 2021   
624

NASA-ն հայտարարել Է, որ Վեներա Է ուղարկում երկու նոր առաքելություն՝ մոլորակի մթնոլորտը եւ երկրաբանական առանձնահատկություններն ուսումնասիրելու համար:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հաղորդել Է BBC News-ը:

Миссия Davinci+ եւ Veritas անվանումները կրող այդ առաքելությունները, որոնցից յուրաքանչյուրն ստացել Է 500 մլն դոլարի չափով ֆինանսավորում, պետք Է իրագործվեն 2028-ից մինչեւ 2030 թվականները:

Davinci+ (Deep Atmosphere Venus Investigation of Noble gases, Chemistry, and Imaging) առաքելությունը կչափի մթնոլորտի բաղադրությունը՝ հասկանալու համար, թե ինչպես Է այն ձեւավորվել եւ զարգացել, ինչպես նաեւ որոշել, թե արդյոք մոլորակի վրա երբեւիցե եղել Է օվկիանոս: Երկրորդ առաքելությունը՝ Veritas-ը (Venus Emissivity, Radio Science, InSAR, Topography и Spectroscopy), կմշակի մոլորակի մակերեւույթի քարտեզը՝ սալաքարերի շարժման եւ հրաբուխների առաջացման գործընթացը հայտնաբերելու համար, որոնք դեռեւս ակտիվ են Վեներայի վրա:

«NASA-ն երկու նոր առաքելություն Է ընտրել դեպի Վեներա, որը Երկրին ամենամոտ հարեւան-մոլորակն Է: Առաքելությունների նպատակն Է՝ հասկանալ, թե Վեներան ինչպես Է դարձել դժոխք, երբ նա այդքան բնութագրեր ունի, որոնք նման են մեր մոլորակի բնութագրերին»,-հաղորդվում Է NASA-ի կայքում: Վերջին զոնդը, որը հասել Է մոլորակ, եղել Է «Մագելան» ուղեծրային սարքը՝ 1990 թվականին: Նոր առաքելություններն ընտրվել են հնարավոր գիտական արժեքի եւ դրանց զարգացման պլանների իրագործելիության հիման վրա:

Hayatsk.info

Հեշթեգներ:
NASA  
 

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button