Ադրբեջանը երկրորդ անգամ միջպետական հայց է ներկայացրել ՄԻԵԴ` ընդդեմ Հայաստանի
12:11
04 Հունիս 2021
886
04 Հունիս 2021
886
Ադրբեջանը միջպետական հայց է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)` կապված այն բանի հետ, որ Հայաստանը հրաժարվում է տրամադրել ականապատ տարածքների քարտեզները:
Ինչպես հաղորդում է Hayatsk.info-ն, սա կդառնա երկրորդ միջպետական հայցն ընդդեմ Հայաստանի և կուժեղացնի ճնշումը այդ երկրի վրա` որպեսզի նա կատարի միջազգային իրավունքից բխող իր պարտավորությունները:
Նշենք, որ 2020-ի նոյեմբերի 10-ին համատեղ հայտարարության ստորագրումից ի վեր, որով վերջ դրվեց Հայաստանի և Ադրբեջանի միջև բոլոր ռազմական գործողություններին, Ադրբեջանը բազմիցս պահանջել է Հայաստանից տրամադրել ականապատ տարածքների քարտեզները:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Ադրբեջան