ԵՄ-ն փոփոխություններ Է մտցրել երկրների ցուցակում սահմանները բացելու համար
03 Հունիս 2021
560
Եվրամիության խորհուրդը վերափոխել Է այն երրորդ երկրների ցուցակը, որոնց հետ միության պետությունները կարող են բացել արտաքին սահմանները COVID-19-ի տարածման հետ կապված իրադրության բարելավման առնչությամբ. դրա մեջ մտցրել են Ճապոնիան:
Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին վկայում Է Խորհրդի հրապարակած հայտարարությունը: ՌԻԱ Նովոստիի տվյալներով՝ Ռուսաստանին եւ ԱՄՆ-ին առայժմ այդ ցուցակի մեջ չեն ավելացնում:
Ներկա դրությամբ փաստաթղթում տեղ են գտել Ավստրալիան, Իսրայելը, Նոր Զելանդիան, Ռուանդան, Սինգապուրը, Հարավային Կորեան, Թաիլանդը եւ Չինաստանը: «ԵՄ-ն, ուղեւորության ժամանակավոր սահմանափակումների աստիճանական չեղարկման վերաբերյալ հանձնարարականներին համապատասխան գնահատումներ կատարելուց հետո, նորացրել Է այն երկրների ցուցակը, որոնց հետ պետք Է չեղարկի այդ սահմանափակումները՝ հավելելով Ճապոնիային»,-ընդգծվում Է ԵՄ-ի Խորհրդի հայտարարության մեջ: Մայիսին ԵՄ-ն որոշում Էր ներկայացրել երրորդ երկրներից ուղեւորության սահմանափակումների չեղարկման չափանիշների փոփոխության մասին՝ դրանք զգալիորեն մեղմացնելով:
Այժմ Եվրամիությունում կազմում են այն երրորդ երկրների ցուցակը, որոնց հետ հանձնարարված Է բացել սահմանները: Այդ ցուցակում կարելի Է հայտնվել, եթե կորոնավիրուսով հիվանդացության նոր դեպքերի թվաքանակը 100 հազար մարդու հաշվով վերջին երկու շաբաթներին չի գերազանցում 75-ը: Նաեւ ցուցակը կազմելիս ուշադրության են առնում երկրում բնակչության պատվաստման գործընթացը: Ավելի վաղ ռադիո Sputnik-ի եթերում Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիայի ներկայացուցիչները գնահատել են ռուսաստանյան առողջարանների տարողունակությունը:
Hayatsk.info
Հեշթեգներ:
ԵՄ