«Ղարաբաղի հարցով ամեն օր աշխատանք է տարվում». Զախարովա
03 Հունիս 2021
785
Ղարաբաղյան խնդրի շուրջ աշխատանքներն իրականացվում են ամեն օր:
Այս մասին «Իզվեստիա» -ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան, տեղեկացնում է Hayatsk.info-ն:
Նրա խոսքով, այժմ ընթանում են խորհրդակցություններ ու բանակցություններ արտգործնախարարների հետ: Արտաքին գործերի նախարարությունների հետ փոխգործակցությունն իրականացվում է գրեթե ամեն օր դեսպանատների միջոցով:
«Մեր երկիրը մեծ ջանքեր է գործադրել այս իրավիճակը կարգավորելու համար, ինչպես հակամարտության սուր փուլում, այնպես էլ հետագա ժամանակահատվածում», – ասաց Զախարովան:
Արտաքին գործերի նախարարության պաշտոնյան ասել է, որ զրույցը ոչ միայն քաղաքական և դիվանագիտական է եղել, այլ նաև Ռուսաստանի ղեկավարության անձնական ջանքերը: «Իհարկե, անհնար է չգնահատել մեր խաղաղապահների դերը այս հարցում»:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Ղարաբաղ
Զախարովա