Ռուս զինծառայողները հեռանում են Թուրքիայից, հաստատել է Պեսկովը

Ռուս զինծառայողները հեռանում են Թուրքիայից, հաստատել է Պեսկովը

09:30  
04 Հունիս 2021   
729

Թուրքիայում ռուս ռազմական մասնագետները լքում են երկիրը, ինչպես պլանավորված էր:

Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հաղորդում է Hayatsk.info-ն:

Նրա խոսքով ՝ Վաշինգտոնի խնդրանքով երկրից ռուս տեխնիկներին վտարելու հարց չկա:

«Ոչ, դա այդպես չէ: Մեր համապատասխան ծառայությունը երեկ պարզաբանում է տվել: Այնտեղ ամերիկյան ազդեցություն չկա: Գիտեք, որ ամերիկացիները մեծ ճնշում են գործադրում թուրքերի վրա, բայց թուրքական կողմը հետեւողականորեն պահպանել է իր դիրքերը: Մեր բոլոր մասնագետներն այնտեղ պլանավորվածի համաձայն վերադառնում են հայրենիք, նրանք ավարտել են թուրք անձնակազմի վերապատրաստումը: Դա ներկայացնելը որպես երկրից վտարում ճիշտ չէ ու սխալ մոտեցում է», – ասաց Պեսկովը:

Հիշեցնենք, որ 2017 թվականին Ռուսաստանը և Թուրքիան համաձայնագիր են ստորագրել S-400 համալիրի վերաբերյալ: ՀՕՊ համակարգերի թուրքական կողմին առաքումը տեղի է ունեցել 2019-ի ամռանը և աշնանը: Ռուսական ՀՕՊ համակարգերի շուրջ ռուս-թուրքական գործարքը լուրջ ճգնաժամ է առաջացրել թուրք-ամերիկյան հարաբերություններում։ ԱՄՆ-ի ղեկավարությունը թուրքական կողմին բազմիցս կոչ է արել հրաժարվել այդ համակարգերից։ Համաձայնագիրը ճգնաժամ է առաջացրել Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերություններում: Դրա դիմաց Վաշինգտոնը Թուրքիայից պահանջեԼ Է գնել ամերիկյան Patriot համալիրներ: ԱՄՆ-ն արդեն հասցրել է պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նկատմամբ, վերջինիս դուրս թողնելով ամերիկյան F-35 կործանիչների ծրագրից։

Hayatsk.info

Հեշթեգներ:
Ադրբեջան  
 

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button