Սպիտակ տան խոսնակը չի բացառում, որ Բայդենը մոտ ժամանակներս կարող է անձամբ խոսել Պուտինի հետ

Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Սաքին չի բացառել, որ Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը մոտ ժամանակներս կարող է անձամբ խոսել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Մոսկվայի և Արևմուտքի միջև լարվածության աճի ֆոնին՝ պայմանավորված Ուկրաինայի սահմանի մոտ ռուսական զորքերի կենտրոնացմամբ, ինչպես նաև լեհ-բելառուսական սահմանին տիրող իրավիճակով։

Երեկ ճեպազրույցի ժամանակ Սաքին, միաժամանակ, նշել է, որ այս պահին չի կարող պաշտոնապես հաստատել տեղեկատվությունը Պուտինի հետ Բայդենի բանակցությունների նախապատրաստման մասին՝ որևէ ձևաչափով։

Չորեքշաբթի օրը Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը և Ռուսաստանի Անվտանգության խորհրդի ղեկավար Նիկոլայ Պատրուշևը հեռախոսազրույց են ունեցել, որից հետո Կրեմլը հայտնել է, որ այդ զրույցը կայացել է Ջո Բայդենի հետ Վլադիմիր Պուտինի անձնական հանդիպման նախապատրաստման շրջանակում։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button