Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տարածաշրջանային ծրագրերի տնօրեն Հանս Կլյուգեն ասել է, որ Եվրոպայում կորոնավիրուսի նոր դեպքերի թիվը խիստ մտահոգիչ է:
Նա ենթադրում է, որ եթե միջոցներ չձեռնարկվեն՝ մինչև գալիք տարվա մարտ ամիս կորոնավիրուսից Եվրոպայում կմահանա մոտ 500 հազար մարդ: Այդ մասին Կլյուգեն ասել է BBC-ին այսօր տված հարցազրույցում:
Այս օրերին կորոնավիրուսի նոր ախտահարումների թիվն էապես աճում է Չեխիայում և Սլովակիայում: Կլյուգեի համոզմամբ, դրան նպաստում է տարվա ցուրտ եղանակը, պատվաստումների ոչ բավարար ընթացքը և այդ տարածաշրջանում առկա կորոնավիրուսի Delta տարբերակը, որը հայտնի է չափազանց խիստ վարակելիությամբ:
Նոյեմբերի 22-ին Չեխիայում և Սլովակիայում ուժի մեջ կմտնեն նոր սահմանափակումներ չպատվաստված բնակիչների նկատմամբ: