Ջո Բայդենը «ներում է շնորհել» հնդկահավերին

Loading...

ԱՄՆ-ում նախագահները Գոհաբանության օրը ներում են շնորհում հնդկահավերին: Հնդկահավը Գոհաբանության օրվա տոնական սեղանի հիմնական ուտեստն է:

Ենթադրվում է, որ այս կատակ ավանդույթով Սպիտակ տանն առաջին անգամ հնդկահավերի կյանքը խնայել են 1863 թվականին՝ Աբրահամ Լինքոլնի նախագահության օրոք:

Խոհարարի դանակից փրկված թռչուններին, սովորաբար, նվիրում են դպրոցներին, մանկապարտեզներին, այլ ուսումնական հաստատություններին կամ տեղական կենդանաբանական այգիներին:

Երեկ Ջո Բայդենը ներում է շնորհել «Փինաթ Բաթեր» (Արախիսի կարագ) և «Ջելլի» (Ժելե) անուններով երկու հսկայական հնդկահավերին և ընթերցել նախագահական հրամանագիրը:

«Ինձ վերապահված իշխանությամբ՝ որպես ԱՄՆ նախագահ, ես Գոհաբանության այս օրը ձեզ ներում եմ շնորհում, դե մի բան ասեք, գոնե շնորհակալություն հայտնեք: Շնորհակալ եմ բոլորից, երջանիկ Գոհաբանության օր»,- ասել է նախագահը:

«Արախիսի կարագն» ու «Ժելեն» հետայսու կապրեն Ինդիանայի նահանգի Փերդյու համալսարանի ուսանողական ավանի տարածքում:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button