Վախճանվել է կորոնավիրուսով վարակված անվանի ռուսաստանցի դերասան Գարկալինը

Loading...

Մոսկվայում «Կոմունարկա» հիվանդանոցում 67 տարեկանում մահացել է ԽՍՀՄ և Ռուսաստանի անվանի դերասան, թատերական գործիչ և մանկավարժ, Ռուսաստանի Դաշնության Ժողովրդական արտիստ Վալերի Գարկալինը:

Նա վարակվել է կորոնավիրուսով և հոկտեմբերի 2-ին փոխադրվել է հիվանդանոց, որտեղ բժիշկները՝ հաշվի առնելով հիվանդության ծանր ընթացքը, նրան մտցրել են արհեստական կոմայի մեջ: Գարկալինի առողջական վիճակի վատթարացմանը նպաստել են նաև ուղեղի կաթվածի հետևանքները:

Մահվան լուրն այսօր հայտնել է Ռուսաստանի թատերական ինստիտուտի (ГИТИС ) ռեկտոր Գրիգորի Զասլավսկին: Կինոյում և թատրոնում բազում դերեր կատարելուց զատ Գարկալինը երկար տարիներ դասավանդել է այդ ինստիտուտում:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button