Ճապոնիան ԱՄՆ-ին հայտարարություն է արել ուղղաթիռի վթարային վայրԷջքի պատճառով

Ճապոնիան ԱՄՆ-ին հայտարարություն է արել ուղղաթիռի վթարային վայրԷջքի պատճառով

14:30  
03 Հունիս 2021   
615

Ճպոնիան ԱՄՆ-ին հայտարարություն Է արել Օկինավայի հարավային պրեֆեկտուրայում ամերիկյան ուղղաթիռի վթարային վայրԷջքի պատճառով եւ պահանջել Է ապահովել օդուժի թռիչքների անվտանգությունը Ճապոնիայի տարածքի վրա:

Հունիսի 3-ին Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել Է նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Կացունոբու Կատոն:

«Ոչ մի կարգի տվյալներ չկան տուժածների մասին, այդ թվում կղզու բնակչության շրջանում: Մենք հայտարարություն արեցինք ամերիկյան կողմին՝ պահանջելով ապահվել ռազմական օդուժի թռիչքների անվտանգությունը, պարզել միջադեպի պատճառը եւ պատշաճ կերպով կանխել ապագայում նման դեպքերի առաջացումը»,- ասել Է նա:

ԱՄՆ-ի UH-1 ուղղաթիռը ծովային հետեւակի զորակազմի Ֆուտեմայի ռազմակայանից վթարային վայրԷջք Է կատարել Ճապոնիայի հարավի Ցուկեն կղզում: Ուղղաթիռը ցած Է իջել դաշտում՝ բնակելի տներից 120 մետր հեռավորության վար: Անձնակազմի հինգ անդամներից ոչ մեկը չի տուժել: Նախնական տվյալներով՝ միջադեպի պատճառ են դարձել շարժիչի հետ կապված խնդիրները: Տեղի բնակիչները հավաստել են, որ ուղղաթիռը վայրԷջքից առաջ թռել Է շատ ցածր եւ սաստիկ աղմուկ Է արձակել:

Hayatsk.info

Հեշթեգներ:
Ճապոնիա  
ԱՄՆ  

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button