Եգիպտոսում 10 մարդ է զոհվել երկու ընտանիքների միջեւ վիճաբանության պատճառով
14:07
03 Հունիս 2021
394
03 Հունիս 2021
394
Եգիպտոսում առնվազն 10 մարդ է զոհվել երկու ընտանիքների միջեւ վիճաբանության պատճառով, եւս 7 մարդ վիրավոր է:
Հաղորդվում է, որ Աբու Հիզամ գյուղում 2 ընտանիքների միջեւ վիճաբանություն է ծագել, որը վերածվել է հրաձգության եւ զինված բախման:
Ականատեսներից մեկը պորտալին հայտնել է, որ կոնֆլիկտի պատճառ է դարձել ջրապոմպի շուրջ վեճը:
Զոհվել է ընտանիքներից մեկի անդամը:
Հաստատվել է 8 զոհվածի ինքնությունը, նրանցից ամենամեծը 65 տարեկան է, ամենակրտսերը՝ 8:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Եգիպտոս