14:27 ԱՄՆ ԶՈԻ-ն խոստովանել է, որ 2020 թվականին իրենց գործունեության հետևանքով 23 քաղաքացիական անձ է սպանվել

ԱՄՆ ԶՈԻ-ն խոստովանել է, որ 2020 թվականին իրենց գործունեության հետևանքով 23 քաղաքացիական անձ է սպանվել

14:27  
03 Հունիս 2021   
559

ԱՄՆ-ի զինված ուժերն ընդունել է 2020 թվականին օտարերկրյա պատերազմական գոտիներում 23 քաղաքացիական անձանց ոչ կանխամտածված սպանության պատասխանատվությունը, այս թիվը շատ ավելի ցածր է, քան այն տվյալները, որոնք ներկայացնում են ոչ կառավարական կառույցները: Բայց զինուժը նաև ընդունել է, որ վերջին տարում նախորդ տարիների համեմատ ավելի շատ քաղաքացիական զոհեր են եղել:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին գրում է Al Jazeera հեռուստաալիքի կայքը:

Ըստ Պենտագոնի զեկույցի՝ այդ հաշվարկը ներառել է Իրաքում, Աֆղանստանում, Սոմալիում, Եմենում և Նիգերիայում իրականացված գործողություններում խաղաղ բնակիչների մահվան դեպքերը:

ԱՄՆ ռազմական գերատեսչությունը «գնահատում է, որ 2020 թվականին ԱՄՆ ռազմական գործողությունների հետևանքով զոհվել է մոտ 23 խաղաղ բնակիչ և վիրավորվել է մոտավորապես 10 քաղաքացիական անձ»,-ասված է փաստաթղթում:

Ըստ զեկույցի բաց հատվածի՝ քաղաքացիական զոհերի մեծ մասը եղել է Աֆղանստանում, Պենտագոնը հայտարարել է, որ ինքն այստեղ պատասխանատու է 20 մահվան համար:

2020-ի փետրվարին Սոմալիում սպանվել է 1 քաղաքացիական անձ, իսկ մարտին՝ մեկ այլ քաղաքացի Իրաքում: Փաստաթղթի հրապարակված հատվածում չի նշվում, թե երբ կամ որտեղ է սպանվել 23-րդ զոհը:

Փաստաթղթում նշվում է, որ չնայած Կոնգրեսը Պենտագոնին 3 միլիոն դոլար է հատկացրել 2020 թվականի քաղաքացիական զոհերի ընտանիքներին ֆինանսական փոխհատուցում տրամադրելու համար, բայց այդպիսի փոխհատուցում չի վճարվել:

ՀԿ-ները պարբերաբար քաղաքացիական զոհերի շատ ավելի մեծ թիվ են հրապարակում այն տարածքներում, որտեղ ԱՄՆ-ի զինված ուժերն ակտիվ են:

Airwars հասարակական կազմակերպությունը, որը ցուցակագրում է ավիահարվածների հետևանքով քաղաքացիական զոհերին, նշում է, որ իրենց առավել պահպանողական գնահատականները ցույց են տալիս, որ աշխարհի տարբեր երկրներում ԱՄՆ գործողությունների հետևանքով սպանվել է 102 խաղաղ բնակիչ՝ 5 անգամ ավելի շատ, քան Պենտագոնի պաշտոնական տվյալները:

Airwars-ի փոխանցմամբ՝ Աֆղանստանում Միացյալ առաքելությունը (UNAMA) հաշվել է 89 մահացած և 31 վիրավոր:

Սոմալիում, որտեղ Պենտագոնն ընդունում է միայն մեկ քաղաքացիական զոհի տվյալը, Airwars-ը և այլ հասարակական կազմակերպություններ զոհերի թիվը գնահատում են 7, իսկ Սիրիայում և Իրաքում տեղական աղբյուրները հայտնում են 6 զոհի մասին:

Hayatsk.info

Հեշթեգներ:
ԱՄՆ  

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button