15:13 Չինաստանը հայտարարել է Հոնկոնգում արտաքին միջամտություններին դիմադրությունն ուժեղացնելու մտադրության մասին

Չինաստանը հայտարարել է Հոնկոնգում արտաքին միջամտություններին դիմադրությունն ուժեղացնելու մտադրության մասին

15:13  
03 Հունիս 2021   
643

Հոնկոնգի գործերին արտաքին միջամտությանը դիմադրության ուժեղացումը ՉԺՀ ԱԳՆ-ի աշխատանքի առաջնահերթություններից մեկը կդառնա այս հատուկ վարչական շրջանում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է Հոնկոնգում Չինաստանի արտաքին գործերի նախարարության նոր ղեկավար Լյու Գուանյուանը:

«Մենք մտադիր ենք ավելի վճռականորեն դիմակայել արտաքին միջամտությանը»,- դիվանագետի խոսքերը մեջբերում է South China Morning Post- ը:

«Դրսի ուժերը մարդու իրավունքները, ժողովրդավարությունն ու ազատությունը որպես պատրվակ են օգտագործում Հոնկոնգի գործերին միջամտելու համար` չարամտորեն արատավորելով կենտրոնական կառավարության քաղաքականությունը` հակաչինական տարրերին աջակցելու եւ տարբեր պատժամիջոցներ սահմանելու համար»,- ասել է Լյու Գուանյուանը:

Նրա խոսքով` օտար ուժերը «սխալ դուռ են թակել եւ սխալ որոշում են կայացրել»: Արտաքին գործերի նախարարության հատուկ ներկայացուցիչը շեշտել է, որ ոչ մի արտաքին միջամտություն «չի կարող սասանել Չինաստանի վճռականությունը` պաշտպանելու ազգային ինքնիշխանությունը, անվտանգությունը եւ զարգացման շահերը, ինչպես նաեւ` հանձնառությունը «մեկ երկիր, երկու համակարգ» քաղաքականությանը»:

Դիվանագետը հավելել է, որ իր գրասենյակն ամեն ինչ անելու է Հոնկոնգի տնտեսական զարգացմանը նպաստելու համար, որպեսզի քաղաքն ավելի ակտիվորեն օգտագործի 14-րդ հնգամյա ծրագրի, «Մեկ գոտի եւ մեկ ճանապարհ» նախաձեռնության եւ Մեծ ծոցի շրջանում ինտեգրման ծրագրի (ներառում է 9 քաղաք Գուանդուն նահանգում, Հոնկոնգը եւ Մակաոն) իրականացման հետ կապված հնարավորությունները: Դիվանագետ Լյու Գուանյուանը, ով մինչ վերջերս Լեհաստանում Չինաստանի դեսպանն էր, անցած շաբաթ ժամանել էր Հոնկոնգ: Նա փոխարինել է Սե Ֆենին, ով Պեկին էր վերադարձել հունվարին Հատուկ վարչական շրջանում քառամյա գործուղման ավարտից հետո եւ արտաքին գործերի փոխնախարար էր դարձել:

Hayatsk.info

Հեշթեգներ:
Չինաստան  

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button