ԱՄՆ-ում հայտարարել են, որ կորոնավիրուսի լաբորատոր ծագման ապացույցներ չկան
15:20
03 Հունիս 2021
593
03 Հունիս 2021
593
ԱՄՆ առողջապահության ազգային ինստիտուտի ղեկավար Ֆրենսիս Քոլինզը հայտարարել է, որ այս պահին կորոնավիրուսի լաբորատոր ծագման ապացույցներ չկան:
«Դա չի համընկնում նրա հետ, ինչ մենք գիտենք տվյալ վիրուսային գենոմի մասին»,-նշել է Քոլինզը:
Նրա խոսքով՝ ենթադրություններ կային, որ կորոնավիրուսը «սխալմամբ» տարածվել է չինական լաբորատորայից:
ԱՄՆ նախագահ Ջոն Բայդենը մայիսի վերջին հայտարարել է, որ ԱՄՆ հետախուզական հանրությունը բավարար տեղեկություն չունի, որպեսզի վստահորեն ասի, թե ինչպես է տարածվել նոր կորոնավիրուսը մարդու եւ վարակված կենդանում միջեւ կոնտակտից հետո:
Hayatsk.info
Հեշթեգներ:
ԱՄՆ