15:44 Գեյթսի եւ Բաֆեթի ընկերությունները Վայոմինգում կկառուցեն արագ նեյտրոններով ռեակտոր

Գեյթսի եւ Բաֆեթի ընկերությունները Վայոմինգում կկառուցեն արագ նեյտրոններով ռեակտոր

15:44  
03 Հունիս 2021   
515

Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսի եւ Berkshire Hathaway ներդրումային հիմնադրամի ղեկավար Ուորեն Բաֆեթի էներգետիկ ընկերությունները Վայոմինգի նահանգում կկառուցեն նոր տեսակի միջուկային ռեակտոր՝ նատրիումական ջերմակրով արագ նեյտրոններով։

Նախագծի շնորհանդեսը, ինչպես տեղեկացրել է The Guardian-ը, կայացել է մամուլի ասուլիսում:

«Մենք կարծում ենք, որ Natrium տեխնոլոգիան (արագ նեյտրոններով ռեակտորների ստեղծումը) արմատապես կփոխի խաղի կանոնները էներգետիկ ճյուղում»,- պարբերականը մեջբերում է Գեյթսի խոսքերը, որը տեսակապով դիմել էր մամուլի ասուլիսի մասնակիցներին։

«Սա մեր առավել արագ եւ էկոլոգիապես մաքուր ուղեգիծն է՝ (նահանգում) հասնելու ածխածնի էմիսիայի բացասական մակարդակի,- թերթը մեջբերում է Վայոմինգի նահանգապետ Մարկ Գորդոնի խոսքերը։- Միջուկային էներգետիկան, անկասկած, (նահանգի) էներգաապահովման գործում իմ համալիր ռազմավարության մի մասն է»։

Մամուլի ասուլիսում հայտարարվեց, որ նոր ռեակտորի տեղակայման ճիշտ վայրը կհայտարարվի, ինչպես սպասվում է, տարեվերջին։ Նախագծի իրականացմանը կմասնակցեն Գեյթսին պատկանող TerraPower ընկերությունը եւ Բաֆեթի սեփականություն հանդիսացող PacifiCorp ընկերությունը։ Ապագա ռեակտորը, որի կառուցումը, TerraPower տվյալներով, մոտ 1 մլրդ դոլար կարժենա, կարող է արտադրել մինչեւ 500 ՄՎտ էլեկտրաէներգիա։ Այդ ընկերության գլխավոր տնօրեն Քրիս Լեւեկի խոսքով՝ ցուցադրական ռեակտորի կառուցման համար յոթ տարի կպահանջվի։

«2030-ական թթ. մենք այդ տեսակի էներգիայի կարիք կունենանք»,- լրագրողներին ասել է նա։

Արագ նեյտրոններով ոչ մեծ ռեակտորները, գրում է պարբերականը, օգտագործում են այլ, ավանդական միջուկային ռեակտորներից տարբերվող վառելիք՝ ավելի հարստացված։ Այդ տեխնոլոգիան համարվում է էկոլոգիապես ավելի մաքուր, բայց, ինչպես զգուշացնում են փորձագետները, վառելիքի այդպիսի բարձրացված հարստացումը այն շատ ավելի «գրավիչ» է դարձնում գրոհայինների եւ ահաբեկիչների համար, որոնք ձգտում ե միջուկային զենք ստեղծել։

Hayatsk.info

Հեշթեգներ:
Բիլ-Գեյթս  

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button