15:56 Չնայած պահանջարկի անկմանը՝ Toyota-ն կշարունակի սեդաններ արտադրել

Չնայած պահանջարկի անկմանը՝ Toyota-ն կշարունակի սեդաններ արտադրել

15:56  
03 Հունիս 2021   
464

Ճապոնական Toyota ընկերությունը, չնայած համաշխարհային միտումներին, կշարունակի սեդաններ արտադրել:

Այս մասին հայտնում է motor.ru-ն՝ նշելով՝ օր օրի ավելի ու ավելի շատ հաճախորդներ են հրաժարվում 4 դուռ ունեցող այս մեքենաներից՝ հօգուտ քրոսովերների, որոնք համարվում են ավելի գործնական և բազմաֆունկցիոնալ:

Նշվում է, որ այս հարցն առաջացել է ԱՄՆ շուկայում ճապոնական ընկերության արտադրած Corolla մակնիշի մեքենայի նոր տարբերակի՝ Cross-ի ներկայացման ֆոնին: Այս առնչությամբ ավտոարտադրողը նշել է, որ նոր սեդանների զարգացման մեջ ներդրումներ կատարելը «լավ և երկարաժամկետ լուծում է», քանի որ շուկայի այս հատվածը գոյություն ունի և կշարունակվի գոյություն ունենալ ապագայում: Եվ չնայած սեդանի վաճառքները բացասական արդյունքներ են ցույց տալիս, վերջին շրջանում պահանջարկը կարծես թե մի փոքր կայունացել է:

Toyota-ում կարծում են՝ իրենց հաճախորդների թվում դեռևս կան այնպիսի մարդիկ, որոնք սիրում են սեդաններ և հետաքրքրված չեն քրոսովերներ գնելով:

«Նրանց քանակը գուցե նախկինի պես մեծ չէ, բայց այդպիսի մարդիկ գոյություն ունեն»,- վստահեցրել են Toyota-ից:

Նշենք՝ ճապոնական ավտոարտադրողի ռազմավարությունը էապես տարբերվում է այլ ապրանքանիշերի ռազմավարությունից: Օրինակ՝ Ford-ն արդեն իսկ հրաժարվել է սեփական սեդանների արտադրությունից, և Chevrolet-ն այս սեգմենտում զգալիորեն կրճատել է մոդելին պատկանող սեփական արտադրության մեքենաների քանակը:

Hayatsk.info

Հեշթեգներ:
Toyota  

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button