16:04 Բայդենի խորհրդականը Մերկելի օգնականի հետ քննարկել է Ռուսաստանը, Իրանը և Ուկրաինան

Loading...

Բայդենի խորհրդականը Մերկելի օգնականի հետ քննարկել է Ռուսաստանը, Իրանը և Ուկրաինան

16:04  
03 Հունիս 2021   
509

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Յան Հեքերը քննարկել են Ռուսաստանը և Ուկրաինան:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին ասվում է Սպիտակ տան պաշտոնական կայքում:

«Նրանք խոսել են G7-ի («Մեծ յոթնյակ»,- խմբ.) առաջնորդների առաջիկա հանդիպման, ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի, Եվրոպայի էներգետիկ ապագայի ապահովման կարևորության, COVID-19-ի դեմ պատվաստանյութեր բաշխելու հավաքական ջանքերի, կիբերանվտանգության ոլորտում համակարգման և արտաքին քաղաքական գերակայությունների, այդ թվում՝ Ռուսաստանի, Ուկրաինայի, Իրանի, Սահելի և Արևմտյան Բալկանների մասին», — ասվում է հայտարարության մեջ:

ԱՄՆ-ի և Գերմանիայի կառավարությունների ներկայացուցիչները քննարկել են նաև «Հյուսիսային հոսք 2» գազատարի խնդիրը`այդ թվում այն հարցերը, որոնք ենթադրաբար ռիսկ են ներկայացնում «Ուկրաինայի և Եվրոպայի էներգետիկ անվտանգության համար»:

Hayatsk.info

Հեշթեգներ:
Բայդեն  

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button