Բայդենի խորհրդականը Մերկելի օգնականի հետ քննարկել է Ռուսաստանը, Իրանը և Ուկրաինան
03 Հունիս 2021
509
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Յան Հեքերը քննարկել են Ռուսաստանը և Ուկրաինան:
Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին ասվում է Սպիտակ տան պաշտոնական կայքում:
«Նրանք խոսել են G7-ի («Մեծ յոթնյակ»,- խմբ.) առաջնորդների առաջիկա հանդիպման, ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի, Եվրոպայի էներգետիկ ապագայի ապահովման կարևորության, COVID-19-ի դեմ պատվաստանյութեր բաշխելու հավաքական ջանքերի, կիբերանվտանգության ոլորտում համակարգման և արտաքին քաղաքական գերակայությունների, այդ թվում՝ Ռուսաստանի, Ուկրաինայի, Իրանի, Սահելի և Արևմտյան Բալկանների մասին», – ասվում է հայտարարության մեջ:
ԱՄՆ-ի և Գերմանիայի կառավարությունների ներկայացուցիչները քննարկել են նաև «Հյուսիսային հոսք 2» գազատարի խնդիրը`այդ թվում այն հարցերը, որոնք ենթադրաբար ռիսկ են ներկայացնում «Ուկրաինայի և Եվրոպայի էներգետիկ անվտանգության համար»:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Բայդեն