16:09 «Բոլորն էլ գիտեն, որ Սանդուն Մոլդովան հանձնում է Սորոսին ու ՆԱՏՕ-ին, բայց չեն խոսում այդ մասին». Դոդոն

Loading...

«Բոլորն էլ գիտեն, որ Սանդուն Մոլդովան հանձնում է Սորոսին ու ՆԱՏՕ-ին, բայց չեն խոսում այդ մասին». Դոդոն

16:09  
03 Հունիս 2021   
629

Մոլդովայում առողջ ուժերը և քաղաքական գործիչները միավորվում են երկիրը փրկելու համար՝ թույլ չտալով նախագահ Մայա Սանդուին հանրապետությունը հանձնել ՆԱՏՕ-ին և Արևմուտքի հիմնադրամներին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին Ren Moldova հեռուստաալիքի եթերում հայտարարել է Մոլդովայի Սոցիալիստների կուսակցության առաջնորդ, երկրի նախկին նախագահ Իգոր Դոդոնը, գրում է EADaily լրատվականը:

Դոդոնն ընդգծել է, որ ռիսկերն ակնհայտ են: Ըստ քաղաքական գործչի, աջ թևը դա նույնպես հասկանում է, բայց նրանք նախընտրում են այդ մասին չխոսել:

«Ես վաղուց էի ասում, որ մենք պետք է միավորվենք: Կարծում եմ, որ մենք համախմբված ենք վտանգի առաջ: Ոչ թե մեր կուսակցությունների, Վլադիմիր Վորոնինի (Կոմունիստական կուսակցության առաջնորդ) և Դոդոնի կամ մեր թիմի, այլ Մոլդովայի համար վտանգի պատճառով: Մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում անցած 6 ամսվա ընթացքում ՝ Մայա Սանդուի նախագահ դառնալուց ի վեր: Այն ռիսկերը, որոնք ակնհայտորեն ջրի երես են դուրս գալիս՝ կապված արտաքին ուժերի կողմից Մոլդովայի Հանրապետության բազմաթիվ կառույցների գրավման հետ: Երկիրն աստիճանաբար անցնում է արտաքին վերահսկողության տակ: Բոլորը դա տեսնում ու հասկանում են»,-ասել է Իգոր Դոդոնը:

Նա հավելել է, որ ձախ ուժերի համախմբումը ընտրական բլոկում տեղի է ունեցել, որպեսզի «չզարթնենք մի օր, երբ ՆԱՏՕ-ն, Սորոսը և այլ հիմնադրամներ ամբողջությամբ գործեն բոլոր պետական կառույցներում»:

«Մենք միավորվել ենք, որպեսզի Մոլդովայի Հանրապետությանը հնարավորություն տանք անցնել այս դժվարին շրջանի միջով»,- եզրափակել է սոցիալիստը:

Hayatsk.info

Հեշթեգներ:
Դոդոն  

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button