MTS-ը նախաձեռնել է ստուգման գործընթաց, հայտնում են ընկերությունից

Viva- MTC-ը մեկնաբանել է «Ինտերֆաքս» գործակալության տարածած տեղեկատվությունը, որ Ռուսաստանի խոշորագույն բջջային օպերատորներից մեկի՝ MTC-ի ներկայացուցիչները տեղեկացրել են, թե ընկերության հայաստանյան դուստր ձեռնարկության գործունեությանն առնչվող որոշ դրվագներ փոխանցվել են ԱՄՆ արդարադատության նախարարությանն ու Միացյալ Նահանգների Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովին։

«Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ խոսքը MTC-ի հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացված մի շարք ֆինանսական օպերացիաների մասին է։

Viva- MTC-ի հասարակայնության հետ կապերի համակարգող Վահե Իսահակյանը «Ազատությանը» հայտնեց. «Անկախ Քոմփլայենս մոնիթորինգի իրականացման ընթացքում հայտնաբերվել են ՄՏՍ-ի հայաստանյան դուստր–ձեռնարկությանն առնչվող առանձին գործառնություններ, որոնց մասին տեղեկություններն աշխատանքային կարգով տրամադրվել են ԱՄՆ Արդարադատության դեպարտամենտին ու ԱՄՆ Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովին»:

Իսահակյանը նշեց, որ ԱՄՆ Արդարադատության դեպարտամենտն ու ԱՄՆ Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովը դիմել են վերը նշված գործառնությունների վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով, և ՄՏՍ-ը նախաձեռնել է ստուգման գործընթաց: Ընկերությունից, սակայն, ստուգման ընթացքի ու բովանդակության վերաբերյալ տեղեկություններ չեն տրամադրում:

Վահե Իսահակյանը նաև տեղեկացնում է, որ 2019թ. մարտին ՄՏՍ-ը ստորագրել հաշտության համաձայնագիր է ԱՄՆ Արդարադատության դեպարտամենտի (DOJ) և հրաման՝ ԱՄՆ Արժեթղթերի եւ բորսաների հանձնաժողովի (SEC) հետ, որոնց համաձայն՝ 2019 թ. սեպտեմբերից ՄՏՍ-ում ներդրվել է անկախ Քոմփլայենս մոնիթորինգի համակարգ: Այն նախատեսում է կազմակերպության ներսում հակակոռուպցիոն քաղաքականությունների, կանոնակարգերի և ընթացակարգերի կատարելագործում:

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button