Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևն այսօր մեկնում է Իրան: Ըստ իրանական գործակալության` նախատեսված են բանակցություններ` նավթի և ճանապարհների ու քաղաքաշինության նախարարություններում Իրանի պաշտոնյաների հետ։
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը օրերս հայտարարել էր, որ երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունները կմնան դրական, ինչպես և միշտ են եղել: