Չավիի նորամուտը «Բարսելոնա»-ի համար հաղթական էր

Loading...

Չավիի նորամուտը «Բարսելոնա»-ի համար հաղթական էր: Լա Լիգայի 14-րդ տուրում ակումբը 1:0 հաշվով հաղթեց «Էսպանյոլ»-ին։ Հանդիպումը կայացել է «Կամպ Նոու» մարզադաշտում։

«Բարսելոնա»-ի կազմում գոլի հեղինակ դարձավ Մեմֆիս Դեպայը՝ 48-րդ րոպեին անվրեպ իրացնելով 11 մետրանոցը։

Սա «Բարսելոնա»-ի առաջին պաշտոնական հանդիպումն էր իր նոր գլխավոր մարզիչ Չավիի գլխավորությամբ: Նրա հետ պայմանագիրը կնքված է մինչև 2024 թվականի ամառ։

Չավին «Բարսելոնայի» սան է, իր նորամուտը ակումբի հիմնական կազմում նշել է 1998 թվականին, խաղացել մինչև 2015 թվականը, այդ ընթացքում նա նվաճել է 25 գավաթ, այդ թվում՝ ութ Իսպանիայի չեմպիոն, երեք Իսպանիայի գավաթ և չորս Չեմպիոնների լիգայի տիտղոս։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button