Պեսկովը ցավում է, որ Էրդողանին նվիրված թյուրքական աշխարհի քարտեզում չի նշվում` դրա կենտրոնը Ալթայում է

Loading...

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարն ափսոսանք է հայտնել, որ Էրդողանին նվիրված` թյուրքական աշխարհի քարտեզի վրա կարմիր աստղը չի նշում` դրա կենտրոնը Թուրքիայում չէ, այլ Ռուսաստանում՝ Ալթայում։

«Մեր թուրք գործընկերները խթանում են թյուրքական միասնության գաղափարը, դա նորմալ է: Միակ բանը, ինչի համար ցավում եմ, այն է, որ քարտեզի վրա ամեն դեպքում չկա մեծ կարմիր աստղ թյուրքական աշխարհի կենտրոնում», — ասել է Դմիտրիյ Պեսկովը։

Կրեմլի խոսնակն ընդգծել է, որ դա «այն սուրբ վայրն է ցանկացած թուրքի համար, որտեղից նրանք սկիզբ են առել»։

Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին օրերս Ռեջեփ Էրդողանին թյուրքական աշխարհի քարտեզ էր նվիրել, որտեղ ներառված են նաև Ռուսաստանի մի շարք շրջաններ։

Քարտեզում մի շարք երկրներ, այդ թվում՝ Թուրքիան, Ադրբեջանը, Ուզբեկստանը, Ղազախստանն ու Թուրքմենստանը, նշված են կարմիր գույնով։ Ռուսաստանի հարավային որոշ շրջաններ, Արևելյան Սիբիրը, Բալկանների մի մասն ու Չինաստանի հյուսիս-արևելքում գտնվող Սինծիան-Ույղուրական ինքնավար մարզը ներկված են նարնջագույն և դեղին։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button