Ադրբեջանը հրաձգություն է սկսել Նորաբակ գյուղի ուղղությամբ, հայկական կողմը մեկ վիրավոր ունի. Գեղարքունիքի մարզպետ

Loading...

Այսօր երեկոյան ադրբեջանական կողմը հրաձգություն է սկսել հայ-ադրբեջանական սահմանային հատվածի Նորաբակ գյուղի ուղղությամբ, «Ազատության» հետ զրույցում հաստատեց Գեղարքունիքի մարզպետը:

Կարեն Սարգսյանը փոխանցեց, որ հայկական կողմը մեկ վիրավոր ունի։ Ասաց՝ ադրբեջանական կողմն է սկսել հրաձգությունը, այս պահին կրակոցներ չկան:

Ավելի վաղ, Հայաստանի պաշտպանության նախարարությունը «Արմենպրես» լրատվական գործակալությանը փոխանցել էր Նորաբակի ուղղությամբ սկսված հրաձգության մասին։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button