Վաշինգտոնն աջակցում է Փաշինյան-Ալիև դեմ առ դեմ շփումներին․ Ադրբեջանում ԱՄՆ դեսպան

Loading...

Վաշինգտոնը աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների միջև ուղիղ շփումներին, որոնք միտված են երկկողմ հարաբերությունների կարգավորմանը, այսօր, ըստ «Ինտերֆաքսի», հայտարարել է Բաքվում ԱՄՆ դեսպանը։

«Ուրախ էի լսել Բրյուսելում կայանալիք Ալիև-Փաշինյան հանդիպման մասին։ Միացյալ Նահանգները շատ ջանք է գործադրել, որպեսզի երկու ղեկավարները դեմ առ դեմ հանդիպում անցկացնեն։ Հույս ունեմ, որ այդ հանդիպումը կդառնա քայլ առաջ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև նորմալ հարաբերությունների կարգավորման ճանապարհին», — ասել է Լի Լիտցենբերգերը։

Ամերիկացի դեսպանը նաև հույս է հայտնել, որ կողմերը կօգտվեն այդ հնարավորությունից։

Անցած շաբաթավերջին հայտարարվեց, որ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները հեռախոսազրույցներ են ունեցել Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի հետ և համաձայնել դեմ առ դեմ հանդիպում անցկացնել Արևելյան գործընկերության գագաթնաժողովում, որը տեղի կունենա դեկտեմբերի 15-ին Բրյուսելում։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button