Փաշինյանը և Լուկաշենկոն քննարկել են «խնդրահարույց հարցերը ՀԱՊԿ-ում»

Loading...

Հայաստանի և Բելառուսի ղեկավարները քննարկել են «խնդրահարույց հարցերը ՀԱՊԿ-ում», հաղորդում է պաշտոնական Մինսկը։

«Ալեքսանդր Լուկաշենկոն հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Կողմերը միմյանց ներկայացրել են Բելառուսում և Հայաստանում տիրող իրավիճակը, քննարկել խնդրահարույց հարցերը ՀԱՊԿ շրջանակներում», — նշում է Բելառուսի նախագահական նստավայրը։

Ըստ պաշտոնական Մինսկի, Փաշինյանը Լուկաշենկոյին տեղեկացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի և դրա զարգացման հնարավոր ուղիների մասին։

Հայաստանի կառավարությունը զրույցի մասին պաշտոնական հաղորդագրություն դեռ չի տարածել։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button