Ֆիզուլիի շրջանում Հայտնաբերվել է ևս մեկ աճյուն

Loading...

Վերսկսվել են 44-օրյա պատերազմում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները, որոնք դադարեցվել էին հոկտեմբերի 14-ին:

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը (ԱԻՊԾ) հայտնում է, որ փրկարարական մեկ ջոկատով որոնումներն այսօր իրականացվել են Ֆիզուլի շրջանում: Հայտնաբերվել է ևս մեկ աճյուն:

Նրա ինքնությունը, ըստ հաղորդագրության, կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:

2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում իրականացված որոնողական աշխատանքների և ադրբեջանական կողմի հետ դիերի փոխանակման արդյունքում` հաստատվել է ընդհանուր 1698 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button