Այսօր երեկոյան ադրբեջանական կողմը հրաձգություն է սկսել հայ-ադրբեջանական սահմանային հատվածի Նորաբակ գյուղի ուղղությամբ, «Ազատության» հետ զրույցում հաստատեց Գեղարքունիքի մարզպետը:
Կարեն Սարգսյանը փոխանցեց, որ հայկական կողմը մեկ վիրավոր ունի։ Ասաց՝ ադրբեջանական կողմն է սկսել հրաձգությունը, այս պահին կրակոցներ չկան:
Ավելի վաղ, Հայաստանի պաշտպանության նախարարությունը «Արմենպրես» լրատվական գործակալությանը փոխանցել էր Նորաբակի ուղղությամբ սկսված հրաձգության մասին։