Բրյուսելում հակահամաճարակային սահմանափակումների դեմ ցույցը վերաճել է բախումների

Բելգիայի իրավապահները ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ են կիրառել ցուցարարների դեմ, ովքեր իրենց դժգոհությունն էին հայտնում հակահամաճարակային սահմանափակումների վերաբերյալ։

Ոստիկանության տվյալներով՝ երեկ Բրյուսելի փողոցներ էր դուրս եկել մոտ 35 հազար մարդ։ Խաղաղ ցույցը վերաճել է ոստիկանության հետ բախումների, բերման է ենթարկվել մոտ 60 մարդ։

Ցուցարարները հիմնականում դատապարտել են Բելգիայի իշխանությունների կողմից COVID-19-ի դեմ պատվաստման վկայական ներկայացնելու պարտադրումը հասարակական վայրեր՝ ներառյալ բարեր և ռեստորաններ այցելելու համար:

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button