Բելգիայի իրավապահները ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ են կիրառել ցուցարարների դեմ, ովքեր իրենց դժգոհությունն էին հայտնում հակահամաճարակային սահմանափակումների վերաբերյալ։
Ոստիկանության տվյալներով՝ երեկ Բրյուսելի փողոցներ էր դուրս եկել մոտ 35 հազար մարդ։ Խաղաղ ցույցը վերաճել է ոստիկանության հետ բախումների, բերման է ենթարկվել մոտ 60 մարդ։
Ցուցարարները հիմնականում դատապարտել են Բելգիայի իշխանությունների կողմից COVID-19-ի դեմ պատվաստման վկայական ներկայացնելու պարտադրումը հասարակական վայրեր՝ ներառյալ բարեր և ռեստորաններ այցելելու համար: