Ադրբեջանական կողմի կրակոցից ժամկետային զինծառայող Սուրեն Սաֆարյանի սպանության դեպքով հարուցվել է քրգործ

Loading...

Ադրբեջանական կողմի կրակոցից Հայաստանի պաշտպանության նախարարության N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Սուրեն Սաֆարյանի սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, տեղեկացնում է Քննչական կոմիտեն։

Ըստ Կոմիտեի, Սաֆարյանը ստացել է կրծքավանդակի կողմնային պատի հրազենային միջանցիկ մահացու վնասվածք: Կատարվում է նախաքննություն:

Պաշտպանության նախարարությունը երեկ տեղեկացրեց, որ ժամը 18։10-ի սահմաններում ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ է բացել հայ-ադրբեջանական սահմանի, մասնավորապես՝ Նորաբակի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊՆ ժամկետային զինծառայող, շարքային Սուրեն Յուրիկի Սաֆարյանը՝ ծնված 2002-ին։

Ըստ Հայաստանի ռազմական գերատեսչության, փոխհրաձգությունը 19:30-ի դրությամբ դադարել է։

Բաքուն հերքել է հաղորդումները՝ հայտարարելով, որ իրենց ստորաբաժանումները «կրակ չեն բացել այդ ուղղությամբ, իրավիճակը կայուն է։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button