ԱՄՆ Պետդեպարտամենտը «Հյուսիսային հոսք-2»-ի դեմ նոր պատժամիջոցների ցանկ է ներկայացրել Կոնգրես

Loading...

Միացյալ Նահանգների Պետքարտուղարությունը երկու նավ և Ռուսաստանի հետ կապված մեկ ընկերություն է ներառել «Հյուսիսային հոսք-2» գազատարի դեմ հնարավոր նոր պատժամիջոցների ցանկում, որը ներկայացվել է Կոնգրեսին։ Այս մասին ասված է պետքարտուղար Էնթոնի Բլինքենի՝ երեկ հրապարակված հայտարարությունում։

«Այսօրվա զեկույցը համահունչ է Միացյալ Նահանգների անփոփոխ դիրքորոշմանը, համաձայն որի՝ ԱՄՆ-ը դեմ է «Հյուսիսային հոսք-2» գազատարին, և ԱՄՆ կառավարությունը հետևում է PEESA-ի դրույթներին», — հայտարարել է Բլինքենը:

PEESA-ն (Protecting European Energy Security Act) Եվրոպական Էներգետիկ անվտանգության պաշտպանության մասին ակտ է:

ԱՄՆ վարչակազմը պարտավոր է կանոնավոր կերպով Կոնգրեսին հաշվետվություններ ներկայացնել «Հյուսիսային հոսք-2»-ի շինարարությանը մասնակցող իրավաբանական անձանց ցուցակի հետ կապված՝ հնարավոր պատժամիջոցների կիրառման համար։

«Հյուսիսային հոսք-2»-ը, որով նախատեսվում է ռուսական գազը Բալթիկ ծովով դեպի Արևմտյան Եվրոպա մղել, ամբողջությամբ կառուցված է և նույնիսկ գազով է լցված, սակայն գազատարը կարող է սկսել աշխատել միայն Գերմանիայում սերտիֆիկացումից հետո: Եվ այս գործընթացը կասեցվել է, քանի որ ըստ գերմանական օրենսդրության օպերատորը պետք է ստեղծի և գրանցի դուստր ձեռնարկություն երկրում գործող գազատարի հատվածի համար։

Բոլոր իրավական ընթացակարգերն ու ստուգումներն ավարտելու համար կարող է պահանջվել մի քանի ամիս, և նույնիսկ գերմանական իշխանությունների «կանաչ լույսից» հետո սերտիֆիկատը դեռ պետք է հաստատվի Եվրոպական հանձնաժողովի կողմից:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button