ԵՄ որոշ երկրներում խստացվում են սահմանափակումները չպատվաստվածների նկատմամբ

Loading...

COVID-19-ի չորրորդ ալիքը եվրոպական պետություններին ստիպում է սահմանափակումներ մտցնել, իսկ որոշ երկրներում՝ խստացնել սահմանափակումները չպատվաստվածների նկատմամբ։

Գերմանիայում չեղյալ են հայտարարվել Սուրբ Ծննդյան տոնավաճառները. Բեռլինում այդպիսիք դեռ գործում են, բայց մեծ մասը բաց են միայն պատվաստվածների համար։

Վիեննայի փողոցները դատարկ են: Ավստրիայում համընդհանուր սահմանափակումներ են գործում: Երկրում գրանցվել է հիվանդության աճ և պատվաստումների ցածր մակարդակ։

Բրյուսելում պատվաստումների նկատմամբ անվստահությունն են համարում COVID-19-ի չորրորդ ալիքի գլխավոր պատճառ։

Չեխիայում որոշել են արգելել կորոնավիրուսի բացասական թեստի օգտագործումը որպես հասարակական վայրեր մուտքի արտոնագիր։ Երկրում պատվաստված է բնակչության 60 տոկոսից պակասը, ինչը ցածր է Եվրամիության ընդհանուր ցուցանիշից։

Հարևան Սլովակիան հետևել է Չեխիայի օրինակին. այժմ չպատվաստվածների համար մասնակի արգելափակում է գործում՝ առանց «պատվաստված/հիվանդացած» կարգավիճակի նրանք չեն կարող ոչ ճաշել ռեստորանում, ոչ էլ նույնիսկ մտնել առևտրի կենտրոնններ։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button