Հանդիպումներից ինչ-որ արագ արդյունքների ակնկալություն պետք չէ ձևավորել. Նիկոլ Փաշինյան (թարմացվող)

Loading...

Հայաստանն է գուցե ավելի շահագրգիռ, որ տարածաշրջանային կոմունիկացիաները բացվեն. Փաշինյան

{20:23}

Հայաստանն է գուցե ավելի շահագրգիռ, որ տարածաշրջանային կոմունիկացիաները բացվեն, հայտարարեց Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ «միջանցքային տրամաբանությունը» Ադրբեջանը զարգացնում է` այդ թեման {տարածաշրջանային կոմունիկացիաների} օրակարգից հանելու համար:

Նա պնդում է` Ադրբեջանը որդեգրել է շարունակական ագրեսիայի քաղաքականություն ՀՀ-ի նկատմամբ, ինչը պիտի լինի միջազգային հանրության քննարկան կիզակետում. «Ադրբեջանն ակնհայտորեն Հայաստանի նկատմամբ տարածքային նկրտումներ է ցուցաբերում: Ի՞նչ է նշանակում օրինակ` «Զանգեզուրի միջանցք», «Արևելյան Զանգեզուր», «միջանցքային տրամաբանություն»: Այդ ովքե՞ր են այդ տերմինները հայտարարել: Մենք նախկինում հայտարարել ենք և հիմա էլ հայտարարում ենք, որ միջանցքային տրամաբանությամբ հարց չենք քննարկել, չենք քննարկում և չենք քննարկելու, ինչը չի նշանակում, թե որևէ կերպ մենք հրաժարվում ենք տարածաշրջանային կոմունիկացիաների բացման օրակարգից»:

Ալիևի հետ սպասվող հանդիպումների մասին

{20:12}

Հայաստանի վարչապետը կարծում է, որ ադրբեջանական կողմի հետ հանդիպումներից արագ արդյունքների ակնկալություն պետք չէ ձևավորել:

«Չեմ կարծում, թե ճիշտ է ձևավորել ակնկալիք ամեն կոնկրետ հանդիպումից` կամ նեգատիվ, կամ պոզիտիվ, ինչ-որ արագ արդյունքների ակնկալություն պետք չէ ձևավորել: Կա մեր տարածաշրջանում լարվածություն, ու այդ լարվածությունը հաղթահարելու համար մենք պետք է բանակցենք», — այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Ըստ նրա` Բրյուսելում դեկտեմբերի 15-ին Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանը քննարկվելիք հարցերից մեկը հավանաբար կլինի հումինատարը, այդ թվում` գերիների հարցը, նշեց` ընդհանուր կոնտեքստային քննարկում կլինի նաև:

«Մեր ընկալումն այն է, ու նաև ընդհանուր իրադրությունից է բխում, որ կարծում եմ` Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների շփումները պետք է լինեն ավելի հաճախ, որ մենք կարողանանք իրադրությունները կարգավորել, լուծումներ գտնել և փորձել խուսափել ճգնաժամերից», — շեշտեց նա:

Հիշեցնենք` նոյեմբերի 19-ին ԵՄ-ն հայտարարել էր, թե Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հեռախոսազրույցներ է ունեցել Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հետ` տարածաշրջանում ստեղծված իրավիճակի շուրջ: Արդյունքում Իլհամ Ալիևն ու Նիկոլ Փաշինյանը համաձայնել էին հանդիպել Բրյուսելում` ԵՄ Արևելյան գործընկերության համաժողովում, որը տեղի կունենա դեկտեմբերի 15-ին:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button