Հասանովը հանդիպել է թուրքական ASELSAN ռազմաարդյունաբերական ընկերության ղեկավարի հետ

Loading...

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը թուրքական ASELSAN ռազմաարդյունաբերական ընկերության ղեկավար Հալուք Գերգյունի հետ Բաքվում քննարկել է «ժամանակակից մարտական գործողությունների նոր մեթոդներն ու տեխնիկան»։

«Նախարարը բարձր է գնահատել ASELSAN ընկերության տեխնիկական սարքավորումների որակը, որոնք ադրբեջանական բանակը կիրառել է 2020 թվականին Հայաստանի դեմ պատերազմում», — ասված է պաշտոնական հաղորդագրությունում։

Աղբյուրի համաձայն՝ Հասանովը նշել է ռազմատեխնիկական և ռազմական համագործակցության ոլորտում Ադրբեջանի և Թուրքիայի կողմից ձեռնարկվող դրական քայլերը։

ASELSAN-ը Թուրքիայի խոշորագույն ռազմական ընկերություններից է և թուրքական զինված ուժերի հիմնական կապալառուներից։ Ընկերության գործառույթներից է ռազմաօդային, ցամաքային և ռազմածովային ուժերի համար ժամանակակից սպառազինության մշակումն ու արտադրությունը։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button